Ֆրանսիայի քրդերի միությունը (FEYKA), որի կենտրոնակայանը գտնվում է Փարիզում, փետրվարի 5-ին թվագրված հաղորդագրությամբ դատապարտում է ՄԻԵԴ-ի՝ ի նպաստ Փերինչեքի կայացրած վճիռը: Այս մասին տեղեկացնում է «Նոր Յառաջ»-ը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ այս որոշումը վիրավորական և անընդունելի է որքան հայերի, նույնքան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած այլ ժողովուրդների, մասնավորապես` քրդերի և ասորիների համար:
Ինչպես նաև նշվում է, որ Ֆրանսիայի քրդերի միությունը դատապարտում է «Հայոց հիշատակին և արժանապատվությանը հասցված այս հարվածը»: