ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է ուժեղացնել իր դիրքերն աշխարհում, փոխանցում է PAP պարբերականը։
Մայք Փոմփեոն կարծում է, որ արևմտյան երկրները Ռուսաստանին կանգնեցնելու համար միջոցներ ձեռնարկեն։
«Ռուսաստանը Եվրոպայում գերիշխելու և համաշխարհային ասպարեզում իր գերիշխանությունն ուժգնացնելու մեծ ծրագրեր ունի»,-ասել է ԱՄՆ պետքրատուղարը։
Նրա կարծիքով՝ այդպիսի միջոցներից մեկը պետք է լինի դաշինքի արևելյան թևի ուժեղացումը։









































