Monday, 06 05 2024
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն

«Ուկրաինական ճգնաժամի դրական հանգուցալուծումը բարերար ազդեցություն կունենա նաև Հայաստանի եվրոպական հեռանկարի վրա»

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոն:

Պարոն Բոժկո, Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևն, անդրադառնալով Ուկրաինային, հայտարարել էր, որ իրավիճակի ուժային լուծման ուշացումը մեծ վտանգներ է պարունակում: Այս օրերին միջազգայնագետները պնդում են, որ Սոչիի օլիմպիական խաղերից հետո ՌԴն կկենտրոնանա Ուկրաինայի վրա՝ նույնիսկ ուժային լուծում պարտադրելով: Ներկայումս Դուք իրադարձությունների նման զարգացման հնարավորություն տեսնո՞ւմ եք:

– Հետխորհրդային տարածքում ոչինչ հնարավոր չէ բացառել, այդ թվում՝ մեր ներքին գործերին բաց միջամտությունը: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանա Ուկրաինայում տիրող իրավիճակը: Բայց ես լիահույս եմ, որ մեր իշխանությունների ողջամտությունը կբավականացնի դիմակայությունը վտանգավոր կետի չհասցնելու համար, քանի որ իրադարձությունների նման զարգացումը կարող է երկրի գոյությունը դնել սպառնալիքի տակ: Բայց այստեղ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կառուցողական դերակատարությունը շատ կարևոր է, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն արդեն ներգրավված են քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար շարունակվող  բանակցային գործընթացում: Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա, ցավոք սրտի, նրա անկողմնակալության մասին ես չէի խոսի: Չէ՞ որ իրականում Ուկրաինայում ճգնաժամի հանգեցրեց Ռուսաստանի չքողարկված քաղաքական և տնտեսական ճնշումը, մեր երկիրը ԵՄ-ի հետ ասոցացված չտեսնելու ցանկությունը:

 Ուժային լուծման մասին խոսելիս՝ պետք է քննարկենք, թե դրանք ինչ հետևանքներ կունենան թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի համար: Ըստ Ձեզ՝ սա իրավիճակի լուծմա՞ն, թե՞ և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի կործանման ուղին է:

– Եթե նման բան, Աստված չանի, պատահի, որը շատ անցանկալի է, անկասկած, դա ագրեսոր երկրի համար կունենա ծանրագույն հետևանքներ: Առավել ևս, որ այդ վտանգավոր քայլը չի լուծի խնդիրը: Ներկայումս Ուկրաինայում տեղի ունեցողը քաղաքական կամ բիզնես էլիտաների հակամարտություն չէ, ինչպես շատ հաճախ փորձում են ներկայացնել, և նույնիսկ եվրաինտեգրացիոն փաստաթղթերի ստորագրման և չստորագրման հարց չէ, այլ դա հասարակության ամենաակտիվ հատվածի դժկամությունն է այսուհետ շարունակել հանդուրժել անարդարությունը իշխանությունների կողմից, որոնք լկտիաբար որոշեցին, կոպիտ ուժի կիրառմամբ «ծնկի բերել» երկիրը, սեփականաշնորհել այն: Այլ խոսքով՝ Մայդան դուրս եկածները կցանկանային ապրել գոյություն ունեցող, բայց չգործող օրենքների համաձայն: Իսկ այս խնդիրը լուծել կոչված է ինքն՝ ուկրաինական հասարակությունը:

 Ռուսաստանը բավականին հավակնոտ է Ուկրաինայի հարցում՝ ջանալով «պոկել» Ուկրաինային Եվրոպական միությունից՝ հստակ աշխարհաքաղաքական նպատակներով: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վստահություն էր հայտնել, որ ռուսական կայսրությունն իր գոյությունը կդադարեցնի հենց Կիևի Անկախության մայդանում, քանի որ այդ ոգեշնչումն ազդում է բոլոր երկրների ընդհանուր ապագայի վրա` և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ Մոլդովայի, Ռուսաստանի ապագայի վրա ևս: Ըստ Ձեզ, Ուկրաինայի վերաբերյալ ռուսական ծրագրերի տապալումը ինչի՞ կհանգեցնի Ռուսաստանին հետխորհրդային տարածքում, միգուցե եվրասիական ընդլայնման քաղաքականության քայքայմա՞ն:

– Կցանկանայի հավատալ, որ Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակի դրական հանգուցալուծումը բարերար ազդեցություն կունենա ողջ հետխորհրդային տարածքի, այդ թվում Հայաստանի եվրոպական հեռանկարների վրա: Դրա հաստատումը մենք ունենք արդեն հիմա, երբ բարձրաստիճան եվրաչինովնիկները որոշել են վերանայել այն սկզբունքները, որոնք ներդրված են եվրահարևանության ծրագրում, երբ կան խոսակցություններ մեր երկրներին ԵՄ անդամակցության  հեռանկարի տրամադրման մասին, երբ  ԵՄ-ին ուղղված կոչեր կան արևելյան եվրոպական ավելի ակտիվ քաղաքականություն իրականացնելու վերաբերյալ, ի դեպ, այդ թվում ԱՄՆ-ի կողմից: Միևնույն ժամանակ անհիմն չեն նաև մտայնություններն այն մասին, որ մեր այս հեռանկարները ցինիկորեն «կհանձնվեն» որոշ կարկառուն եվրոպական առաջնորդների կողմից, օրինակ՝ փոխանակում ռուսական գազով:

 Մայդանը պայքարում է եվրոպական երազանքի իրագործման համար: Այս պայքարում ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում:

– Խնդիրը նույնիսկ երազանքը չէ, ավելի ճիշտ, ոչ միայն երազանքն է, այլ ապրելն արժանապատիվ երկրում, որը դառնալու բոլոր հիմքերն ունի Ուկրաինան: Բայց կարևոր է, որ օրենքը մեր երկրում հավասար լինի բոլորի համար, ինչպես նույն Եվրոպայում, որպեսզի «ժողովրդին ծառայել» բառակապակցությունը մեր քաղաքական գործիչների կողմից ընկալվի բառացիորեն, ոչ թե որպես թևավոր խոսք: Ինչպես տեսնում ենք, սրան հասնելը հեշտ չէ, ստիպված ենք լինում նույնիսկ արյուն թափել, ընդ որում` ինչպես ցանկացած պատերազմի ժամանակ, մահանում են ամենաազնիվներն ու ամենաերիտասարդները, որոնց համար էլ, մեծ հաշվով, սկսվել է այս պայքարը:

 Ցավոք, արդեն հիմա երևում է, որ արագ հաղթանակի հնարավորություններn ավելի ու ավելի են պակասում թե՛ այս, թե՛ այն կողմի համար: Իշխանությունները շրջանառության մեջ են դնում բնակչության տարբեր խմբերն իրար դեմ դուրս բերելու տեխնոլոգիաներ՝ ներգրավելով քրեական տարրերին և ուժային կառույցներին հանցավոր հրամաններ իջեցնելով: Գերագույն ռադայի իշխանամետ մեծամասնությունն այնպես է խճճվել իր իսկ ղեկավարության կողմից, որ չի համարձակվում վերագործարկել իշխանությունը և քվեարկել 2004 թ. սահմանադրությունը ետ բերելու համար՝ այդպիսով հանձնելով խորհրդարանին նախագահի լիազորությունների մի մասը: Սա կարող էր ելք լինել, չէ՞ որ Յանուկովիչը կարող էր մնալ իր պաշտոնին մինչ ընտրությունները: Բայց վախը սեփական բիզնեսի և բարեկեցության համար «ժողովրդական ընտրյալների» մոտ ավելի ուժեղ գտնվեց, քան վախը սեփական երկրի ճակատագրի համար, թեև Ուկրաինան գտնվում է ֆինանսական և տնտեսական կոլապսի նախաշեմին: Ցավոք, նման դրությունը՝ «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ», կարող է հանգեցնել կշեռքի նժարը սեփական օգտին իջեցնելու փորձի: Եվ ուրեմն կրկին կարող է արյուն թափվել, և այդ ժամանակ բանակցելը, կոմպրոմիսային որոշումներ գտնելն ավելի դժվար կլինի: Այս պարագայում պարտվելու են բոլորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում