Խոսեպ Մարիա Բարտոմեուն, ով ներկայումս զբաղեցնում է «Բարսելոնա»-ի նախագահի պաշտոնը, պատմել է, թե ինչպես է ինքն ակամա դարձել կատալոնական ակումբի առաջին դեմքը, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:
«Սանդրո Ռոսելը չէր ցանկանում հեռանալ «Բարսա»-ի նախագահի պաշտոնից: Բայց նրա ընտանիքն ազդեցություն ունեցավ այս խնդրի վրա: Նրանք ցանկանում էին նվազեցնել ճնշումն իրենց շուրջ: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես երբեք չեմ նախատեսել դառնալ ակումբի նախագահը: Բայց այն իրավիճակը, որում մենք հայտնվեցինք, ինձ ստիպեց վերանայել իմ տեսանկյունը: Այժմ ես մտադիր եմ շարունակել Ռոսելի գործը, քանի որ նա մշակել է ակումբի` մինչև 2021թ.-ի զարգացման ծրագիրը: Այնպես որ, ես առաջադրելու եմ իմ թեկնածությունը 2016թ. նախագահական ընտրություններում»,- ասել է Բարտոմեուն:
Հիշեցնենք` Իսպանիայի գործող չեմպիոնի նախագահի պաշտոնակատարն ավելի վաղ նշել էր, որ գոհ է թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի աշխատանքից:









































