Մեքսիկայի Կոլիմա նահանգի Թեքոման համայնքում հայտնաբերել են գաղտնի թաղված 69 մարմին։ Այժմ աշխատանքներ են ընթանում դիերի գենետիկական նույնականացման ուղղությամբ՝ տեղեկացնում է Associated Press գործակալությունը։
Պայմանականորեն հաստատվել է, որ հուղարկավորությունները կարող են արված լինել շուրջ 5 տարի առաջ։
Վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալների համաձայն՝ 2017 թ. արդյունքներով Կոլիմա նահանգը դարձել է Մեքսիկայում ամենաանապահովը սպանությունների հաճախականությամբ, 100 հազար բնակչի հաշվով 113: 2018 թ. 100 հազար բնակչի հաշվով այդ թիվը կազմել է 87 սպանություն:
Պաշտոնական տվյալներով՝ միայն անցյալ տարվա ընթացքում լատինոամերիկյան երկրում սպանվել է շուրջ 33 հազար մարդ․ 15,5%-ով ավելի, քան 2017թ․։ Եվ շուրջ 40 հազար մարդ անհետ կորել է։









































