Այսօր` փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Սունդուկյան թիվ 23 շենքի բակում կնոջ դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները` Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները` ավագ քննիչ Սմբատ Մովսիսյանի գլխավորությամբ:
shamshyan.com-ը հայտնում է, որ նշված շենքը 12 հարկանի է, սակայն ոստիկանությունը այս պահին պարզում է կնոջ ինքնությունը և արդյոք վերջինս բնակվում է նշված շենքում, թե ոչ:
Մանրամասները՝ shamshyan.com-ում





































