Լատվիայի նախկին վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսը կլինի Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնի` Բալթյան երկրների կողմից միացյալ թեկնածուն:
LTV-ի եթերում հարցազրույցի ժամանակ Դոմբրովսկիսը հայտարարել է, որ այդ պաշտոնի թեկնածուն կլինի Բալթյան 3 երկրների կողմից, փոխանցում է Ria Novosti-ն:
Դոմբրովսկիսը համեստ է գնահատել Եվրահանձնաժողովը ղեկավարելու իր շանսերը:
Դոմբրովսկիսը վարչապետի պաշտոնից հեռացել է նոյեմբերի 21-ին Ռիգայում Maxima առևտրի կենտրոնի փլուզումից հետո, որի հետևանքով զոհվել է 54 մարդ:








































