Երեւանում, այսօր, փետրվարի 13-ին վրաերթ է տեղի ունեցել. ժամը 10։40-ի սահմաններում KIA մակնիշի 35 TA 746 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ջանիբեկյան փողոցում «Շանթ» ռեստորանային համալիրի հարեւանությամբ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին՝ տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։










































