Իսրայելի իշխանությունները ստիպել են Պաղեստինի առողջապահության նախարարությանը հեռացնել «Պաղեստինյան պետության» տարբերանշանը Գազայի հատվածի բնակիչների ճամփորդական փաստաթղթերից: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է անկլավի ղեկավարության աղբյուրը:
Խնդրահարույց տարբերանշանի պատճառով մոտ 70 պաղեստինցիներ, ովքեր ուղևորվում էին Իսրայելի, Արևմտյան ափի և երրորդ երկրների կլինիկաներ, մերժվել են «Էրեզ» հսկիչ-անցակետում: Խնդիրը լուծվել է չորեքշաբթի երեկոյան՝ Իսրայելի և Պաղեստինի սահմանային իշխանությունների ներկայացուցիչների հանդիպման արդյունքում: Այս մասին հայտնել է գործակալության աղբյուրը:
Հաղորդվում է, որ Գազայի առողջապահության նախարարի կարգադրությամբ ճամփորդական փաստաթղթերի բլանկերից ժամանակավորապես հանվել է տարբերանշանը, որից հետո իսրայելական իշխանությունները թույլատրել են հիվանդների հատել սահմանը:











































