ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում թմրամոլները լքված տան մեջ վայրի վագր են հայտնաբերել, հաղորդում է Click2Houston-ը:
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 4-ին: Մի քանի տղամարդ մարիխուանա ծխելու նպատակով ներթափանցել են լքված տան ավտոտնակ և այնտեղ՝ վանդակի մեջ փակված, վայրի վագր են հայտնաբերել: Սկզբում նրանք կարծել են, թե տեսածը հալյուցինացիայի արդյունք է:
Ականատեսները զանգահարել են տեղի BARC կենդանիների ապաստարան, որի աշխատակիցները դիմել են ոստիկանություն: Վագրին քնաբեր են ներարկել՝ անվտանգ այլ վայր տեղափոխելու նպատակով:
Հյուսթոնի կենդանաբանական այգում հայտնել են, որ այգում երկու վագր կա և երրորդի համար տեղ չունեն:








































