Էքստրեմալ մարզիկների թիմը համացանցում տեղադրել է մի տեսագրություն, որտեղ արձանագրված է նրանց փորձը՝ անցնել 3000 մետր բարձրության վրա երկու օդապարիկների միջով ձգվող ճոպանի վրայով:
Չնայած առաջին անհաջող փորձին, տղամարդիկ պատրաստվում են դարձյալ փորձել իրենց ուժերը՝ գրում է korrespondent.net-ը:
Այդ տեսագրությունը հայտնվել է սոցցանցերից մեկում փետրվարի 6-ին, այն մի քանի օրում հասցրել է դիտել ավելի քան 300 հազար մարդ:
Փորձը տղամարդիկ անցկացրել են իսպանական Պիրենեյներում: Արդյունքում՝ նրանցից ոչ մեկին չի հաջողվել մի օդապարիկի զամբյուղից հայտնվել մյուսում:
Չնայած անհաջողությանը, տղամարդիկ հասցրել են բարեհաջող վայրէջք կատարել պարաշյուտով:









































