Ավստրալիայի բնակիչը կրիկետի մահակով մահացու հարված է հասցրել 11-ամյա որդուն՝ Լյուկ Բեթիին: Դա տեղի է ունեցել այլ երեխաների ու ծնողների աչքի առաջ: Այս մասին հայտնում է Sky News-ը:
Դեպքը տեղի է ունեցել Մելբուռնի արվարձանում գտնվող կրիկետի ակումբում, որտեղ մարզվել է Բեթին: Ականատեսների խոսքով՝ 54-ամյա հայրը եկել է պարապմունքի ավարտին և նախկին կնոջը խնդրել է թույլ տալ շփվել երեխայի հետ: Համաձայնություն ստանալով՝ նա կրիկետի մահակով նետվել է երեխայի վրա: Բեթին մահացել է դեպքի վայրում:
Երբ ոստիկանները ժամանել են կրկետի ակումբ, տղամարդը հրաժարվել է հանձնվել և սկսել է սպառնալ նրանց դանակով: Ոստիկանությունը գազային բալոն է կիրառել, սակայն դա նրան չի հանգստացրել: Երբ կասկածյալը նետվել է ոստիկաններից մեկի վրա, նրա կրծքին են կրակել: Տղամարդը մահացել է հիվանդանոցում:
Որդու վրա հոր հարձակման դրդապատճառները հայտնի չեն: Մոր խոսքով՝ իր նախկին ամուսինը հոգեկան շեղումներ է ունեցել: Ոստիկանությունում ենթադրում են, որ տղամարդը նախապես էր ծրագրել հարձակումը:









































