Պենտագոնը մտադիր է Եվրոպայում բազմաֆունկցիոնալ Stryker մարտական զրահապատ մեքենաներ տեղակայել։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ զրահամեքենաների տեղակայումը նախատեսվում է ավարտել 2020-ին։
Նշվում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է «ուժեղացնել Եվրոպան» Ռուսաստանին դիմակայելու համար։
Stryker-ը զինված կլինի փոքր հեռահարության Hellfire և Stinger հրթիռներով։







































