Թուրքիայի Ստամբուլ քաղաքում զինված միջադեպ է տեղի ունեցել իշխող կուսակցության շենքի մոտ՝ հաղորդում է Sabah թերթը:
Զինված միջադեպի հետևանքով զոհվել է իշխող կուսկացության անդամներից մեկը, ով եղել է մարտին կայանալիք տեղի ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեկնածուների ցուցակում:
Թերթի փոխանցմամբ՝ կուսակցության հայտարարության մեջ նշվում է, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի: