Թուրքիայի 27 քաղաքներում փոխվել են իրավապահ մարմինների ղեկավարները: Այս մասին հաղորդում է Hurriyet-ը:
Հաղորդագրության համաձայն՝ փոխվել է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայության հրամանատարը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում անցկացված հակակոռուպցիոն գործողություններից հետո ավելի քան 160 դատավոր փոխել է իր աշխատատեղը: Վերակառուցման շրջանակներում ավելի քան 6000 ոստիկան փոխել է իր աշխատանքային դիրքը:








































