Կենտրոնական Ֆրանսիայում՝ Բլուա քաղաքում, անհայտ չարագործները պղծել են Սուննա մզկիթը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, գիշերը խուլիգանները մզկիթի տարածք են նետել խոզի գլուխ և խզի մսի մի քանի կտոր, որը իսլամում համարվում է անմաքուր:
Խոզի միսը հայտնաբերել են առավոտյան մզկիթ այցելած հավատացյալները: Չարագործների ինքնությունը դեռևս չի պարզվել:
Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Մանուել Վալսը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը: Նա հավաստիացրել է, որ ոստիկանությունը մոբիլիզացրել է բոլոր ուժերը և միջոցները, որպեսզի հայտնաբերի և ձերբակալի իրավախախտներին:
Այս տարի սա Ֆրանսիայում մզկիթի պղծման առաջին դեպքը չէ: Ավելի վաղ Մայոտա կղզու մզկիթի բակ ևս նետել էին խոզի գլուխ: Արդյունքում ձերբակալվել է երեք մարդ, որոնք ենթարկվել են պատասխանատվության:







































