«Մոնակո»-ի նոր հարձակվող Դիմիտար Բերբատովը բացել է «Մոնակո»-ում իր գոլերի հաշիվը:
33-ամյա ֆուտբոլիստը դարձավ Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակներում կայացած «Նիցա»-ի դեմ խաղի միակ գոլի հեղինակը:
Հիշեցնենք` Բերբատովը «Ֆուլհեմ»-ից «Մոնակո» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:


































