Coca-Cola ընկերությունը վերջին տասնամյակներում առաջին անգամ վանիլի և նարնջի համով ընպելիք է վաճառքի հանում:
Հայտնի ըմպելիքի երկրպագուները կկարողանան ընտրել ըմպելիքի շաքարով և առանց շաքարի տարբերակները: Նորույթի վաճառքի մեկնարկը կտրվի փետրվարի 25-ին:
Միևնույն ժամանակ, ընկերությունը նախկինում ըմպելիքի դասական բաղադրության մեջ փոփոխություն է մտցրել ընդամենը երկու անգամ. 1985-ին հայտնվել է կիտրոնի համով լիմոնադը, իսկ 2007-ին՝ վանիլային համով:
«Մենք ուզում էինք վերադարձնել ամառային անհոգ օրերի դրական հիշողությունները»,- ՌԻԱ Նովոստին մեջբերել է ընկերության բրենդի տնօրեն Քեյթ Կարպենթերին:
Միևնույն ժամանակ, Coca-Cola-ն դիտարկել է մորու, կոճապղպեղի և լիմոնի համով ըմպելիքների թողարկման հնարավորությունը, սակայն կանգ է առել վանիլի և նարինջի համով տարբերակի վրա:
It took less than a year for our North America Innovation team to create and launch the first new Coke trademark flavor in 10+ years. https://t.co/UjZepMmMwh pic.twitter.com/3TAxurqxdW
— The Coca-Cola Co. (@CocaColaCo) February 8, 2019









































