Երկու աղբյուրներ համացանցում հրապարակել են սարքի լուսանկարներ, որը հավանաբար iPhone-ի հաջորդ մոդելն է: Սարքն արտաքուստ նման է iPod touch նվագարկչին և iPad Air պլանշետի հիբրիդին:
Սարքի կորպուսի լուսանկարները հրապարակել է բլոգեր Սոննի Դիքսոնը: Ենթադրաբար, կորպուսը մետաղից է: Բացի այդ, լուսանկարները հայտնվել են նաև @mornray886 թվիթերյան էջում՝ հայտնում է Vesti-ն:
Հավանաբար սրանք առավել հասանելի տարբերակի լուսանկարներն են: Այդ մասին է վկայում հետևի կլորավուն կափարիչը, ինչպիսիք մինչ օրս Apple-ը կիրառել է առավել էժան սարքերում: Խոսքը 5-րդ սերնդի iPod touch-ի և iPhone 5с-ի մասին է:
Էկրանի անկյունագիծը հավասար է մոտ 4.7 դյույմի:
Դեռևս վաղ է ասել՝ դա կլինի Apple-ի հաջո՞րդ սմարթֆոնը, թե՞ iPod touch-ի նոր մոդելը: Բացի այդ, չի բացառվում, որ դա կարող է լինել Apple-ի պատրաստած բազմաթիվ նախատիպերից մեկի կորպուսը, որի փոխարեն արտադրության է հանվում այլ մոդել:










































