«Ամենակարևորը քաղաքական կամքն է. եթե համայնքի ղեկավարի կողմից կա քաղաքական կամք, որ ատկատ չլինի, որ բյուջե չմսխվի, ուրեմն դա չի լինի՝ հավատացնում եմ ձեզ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ ընդգծելով, որ այդ քաղաքական կամքը Էջմիածնում կա:
Նրա խոսքով՝ նախկին վատ ասֆալտապատումների պատճառով քաղաքում փոսեր են առաջացել, որոնք մոտ օրերս կփակվեն, սակայն գլոբալ հիմնանորոգումը կսկսվի մայիս-հունիս ամիսներին:
Էջմիածնի քաղաքապետը, պատասխանելով Մանվել Գրիգորյանի սեփականությանն առնչվող հարցին, ասաց. «Էջմիածին քաղաքին Մանվել Գրիգորյանը որևէ բան չի հանձնել»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































