Հասարակական վայրերում ծխելն արգելելու մասին օրինագծի շուրջ բուռն քննարկումները շարունակվում են: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում պատմաբան Վահրամ Թոքմաջյանը նշեց, որ նախագծում չկա խնդրի խորքային ու համապարփակ մոտեցում. «Այս որոշումը պետական դագանակի, մամլիչ մեքենայի բիրտ գործիք կարող է դառնալ»:
«Այն, որ մանկական սրճարաններում, դպրոցներում, բուժհաստատություններում և այլ հիմնարկներում չպետք է ծխել, միանշանակ համաձայն ենք, այն որ հնարավոր է՝ ժամանցի վայրերն ունենան ծխողների և չծխողների համար նախատեսված սրահներ, սրան էլ ենք համաձայն, բայց չի կարելի արգելել ժամանցային վայրերում կամ այլ փակ տարածքներում ծխելն ընդհանրապես արգելել:
Դա մշակույթի մի մաս է: Եթե չես պայքարում այդ վարքագծային մշակույթի դեմ, եթե այլընտրանք չես տալիս, ինչքան ուզում ես այդ դագանակը կիրառի, անօգուտ է: Խնդիրը մշակութային հենքի մեջ է, համաձայն եմ, որ որոշակի սահմանափակումներ պետք են, բայց ոչ կտրուկ սահմանափակումներ»,- նշեց Թոքմաջյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:






































