PayPal խոշորագույն վճարային համակարգի նախագահ Սքոթ Թոմփսոնը հայտարարել է, որ 2015 թ.-ին ամենօրյա վճարումները կատարելիս մարդկությունը կհրաժարվի դրամապանակներից: Այս մասին գրում է Mashable-ը: «Մենք կարծում ենք, որ 2015 թ. էլեկտրոնային գումարները կընդունվեն ԱՄՆ-ում ամենուր՝ սկսած խանութներից, վերջացրած Walmart ցանցից: Մեզ այլևս դրամապանակներ անհրաժեշտ չեն լինի»,- ասել է Թոմփսոնը:
Որպես իր ասածի ապացույց՝ նա բերել է eBay աճուրդների կայքի օրինակը, որը պատկանում է PayPal համակարգին: eBay-ը սկսում է արշավ, որի ժամանակ հաճախորդներից պահանջվելու է վճարել միայն էլեկտրոնային գումարներով, թղթադրամները չեն ընդունվելու: Նշվում է, որ մյուս խոշորագույն ընկերությունները նույնպես մշակում են նմանատիպ համակարգեր, որոնք թույլ են տալու անցում կատարել էլեկտրոնային գումարների: