94-ամյա Դեյվիդ Բոթոմլին Ավստրալիայում դարձել է ամենածեր, և, իհարկե, աշխարհում ամենածերերից մեկը, որ դիպլոմ է պաշտպանել: Այժմ նա հպարտորեն կրում է Փիլիսոփայության դոկտորի կոչումը և երջանիկ է, որ իր ուրախությունը կարող է կիսել 68-ամյա կնոջ`Աննի հետ:
Պաշտպանությունը տեղի ունեցավ Քուրթին համալսարանում, գրում է ABC-ն:

Բոթոմլիի հետազոտությունը, որի վրա նա աշխատել է ավելի քան յոթ տարի, նվիրված է մանկավարժության պատմությանը: Մասնավորապես, նա վերանայել է XIX դարի հինգ անգլիացի մանկավարժ-ռեֆորմիստների ուսուցման մեթոդները:
Նորաթուխ գիտության դոկտորի կարծիքով՝ իր կրթությունը սրանով չի ավարտվում: Բոթոմլին աշխատել է սոցիալական ոլորտում ամբողջ աշխարհում՝ Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում , Ասիայում:

Նա ունի չորս երեխա, 13 թոռ և մեկ ծոռ:
Այժմ դոկտոր Բոթոմլին մտադիր է ավելի շատ ժամանակ անցկացնել կնոջ հետ, բայց նաև ցանկանում է շարունակել ուսումը:










































