ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ լավ առողջություն ունի։ Այս մասին ասվում է նրա անձնական բժշկի՝ Շոն Քոնլիի հայտարարությունում, որի տեքստը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Ես ակնկալում եմ, որ նա առողջ կմնա ամբողջ նախագահության ընթացքում և դրանից հետո»,-հայտարարել է Քոնլին։
Նրա խոսքով՝ պլանային բուժզննումը շուրջ 4 ժամ է տևել, որի շրջանակում Թրամփն անզգայացում պահանջող ոչ մի ընթացակարգ չի անցել։
Նշենք, որ սա երկրորդ բուժզննումն է, որը Թրամփն անցել է որպես ԱՄՆ նախագահ։











































