Կիմ Չեն Ընի և Ռոդրիգո Դուարտեի նմանակների հայտնվելը Հոնկոնգի փողոցներում մեծ իրարանցում է առաջացրել: Ֆիլիպինների և ԿԺԴՀ-ի «առաջնորդների» հետ լուսանկարվել ցանկացող հարյուրավոր մարդիկ խցանել են չինական մեգապոլիսի փողոցներից մեկի մայթերը, հաղորդում է BBC-ին:
Կիմ Չեն Ընի նմանակ Հովարդ Իքսի խոսքերով, նմանակը բնօրինակին պետք է նման լինի ոչ միայն արտաքնապես, այլև տոնայնությամբ: Այդ պատճառով «պրոֆեսիոնալ» նմանակները լավ արդյունքի հասնելու համար շատ են աշխատում: Քաղաքական գործիչների առավել հաջողված նմանակները հանրության մեջ մեկ անգամ հայտնվելու համար կարող են մինչև 15 հազար դոլար վաստակել:









































