BBC America ընկերությունը սկսել է Ռոբին Հուդի մասին նոր` «Նոթինգհեմ» սերիալի նկարահանման աշխատանքները, հաղորդում է Deadline կայքը:
Համաձայն նոր ֆիլմի սյուժեի` Ռոբին Հուդը և Նոթինգհեմի շերիֆը միևնույն մարդն են: Բանն այն է, որ նրա կինը զոհվել է, սակայն իշխանությունները հրաժարվել են հետաքննել նրա մահվան հանգամանքները: Այդ ժամանակ էլ շերիֆը որոշել է ավազակ դառնալ: Ռոբին Հուդի նա կերպարանափոխվում է միայն գիշերը, իսկ ցերեկները շարունակում է ծառայել թագավորին:
Ֆիլմի սյուժեի հեղինակը Քոուլ Հեդոնն է: Դեռևս հայտնի չէ, թե ով կլինի գլխավոր դերակատարը:









































