Կառավարության շենքի առաջ ակցիա անող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին մոտեցավ Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա տեղեկացրեց, որ իրենց պահանջների պատասխանը կարող է տալ ոչ թե վարչապետը, այլ Բնական պաշարների և էներգետիկայի նախարարը: Նաիրիտցիները չցանկացան համաձայնել նրա հետ՝ պատճառաբանելով, որ էներգետիկայի նախարարի հետ մի քանի անգամ հանդիպել են և ամեն անգամ նույն պատասխանն են ստացել. «Նախարարը ինչպե՞ս կարող է իրավասու լինել, մենք պահանջում ենք հանդիպում վարչապետի հետ»:
Վերջիվերջո նրանք եկան ընդհանուր հայտարարի՝ հանդիպել նախարարի հետ: Հանդիպման ժամանակ նախարարը հավաստիացրեց, որ մինչև փետրվարի 15-20-ը կստանան մեկ ամսվա աշխատավարձերը, իսկ երեք ամսվա ընթացքում կկարգավորվեն բոլոր հարցերը: Գործադուլ անող աշխատակիցներին դա չբավարարեց, նրանք որոշեցին երթով շարժվել դեպի նախագահական նստավայր:
Մանրամասները դիտեք տեսանյութում:









































