Բոսնիա և Հերցեգովինայում հատուկջոկատայինները հրաժարվել են պաշտպանել իշխանությանն ու միացել են ցուցարարներին:
Ինչպես հայտնում է Censor.net-ը, հատուկ նշանակության ջոկատը հանել է զենքը և անցել հակակառավարական բողոքի ակցիաների մասնակիցների կողմը:
Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը, ունեցվածքի ծագման մասին օրենքի ընդունում, իշխանությունը չարաշահողների դատական հետապնդում, բոլոր վիճահարույց սեփականաշնորհումների չեղյալ հայտարարում, կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովի ստեղծում, զբաղվածության աջակցման արտակարգ միջոցառումների ներմուծում, ձեռնարկությունների աշխատողների աշխատավարձերի բարձրացում և պաշտոնյաների աշխատավարձերի կրճատում:









































