Monday, 13 07 2026
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում

2018թ. ՄԻԵԴ-ում Հայաստանից ներկայացված է 1901 դիմում. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է օրեր առաջ Եվրոպական դատարանի հրապարակած տարեկան վիճակագրական զեկույցին, որի համաձայն՝ Հայաստանը քննության սպասող դիմումների թվով ներառված երկրների առաջին տասնյակում է։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Օրեր առաջ Եվրոպական դատարանը հրապարակել է տարեկան վիճակագրական զեկույցը (2018 թ).

Եվրոպական դատարանի տարեկան վիճակագրական զեկույցի համաձայն՝ Հայաստանը քննության սպասող դիմումների թվով ներառված երկրների առաջին տասնյակում է։ Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների կողմից ներկայացված դիմումների համատեքստում վիճակագրությունը հետևյալն է.

1. Ուկրաինա-7267

2. Ադրբեջան-2050

3. Հայաստան-1901

4. Վրաստան-1873

5. Մոլդովա-1204

Ըստ զեկույցի՝ Հայաստանից ներկայացված է 1901 դիմում, որը Դատարանի ամբողջ դիմումների 3.4 տոկոսն է: Այդ դիմումներից 166-ն արդեն կոմունիկացվել են:

2018-ի ընթացքում դատարանը Հայաստանից ուղարկված դիմումներից վարույթ է ընդունել 167-ը (2017 թվականին ուղարկվել է 356, իսկ 2016 թվականին 753 դիմում), մերժել է վարույթ ընդունել ուղարկված դիմումներից 72-ը, 49-ը դիմումի առնչությամբ կոմունիկացվել է կառավարության հետ, իսկ 16-ի վերաբերյալ վճիռ է կայացրել: 15-ի առնչությամբ ՄԻԵԴ-ը Կոնվենցիայի առնվազն մեկ դրույթի խախտում է ճանաչել: Խախտումները մեծամասամբ վերաբերում են արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների հետ կապված հիմնախնդիրներին։

ԱլԳ երկրների համատեքստում վիճակագրությունը հետևյալն է.

1. Ուկրաինա. կայացվել է 91 վճիռ, որից 86-ը առնվազն մեկ խախտումով:

2. Մոլդովա. կայացվել է 33 վճիռ, որից 27-ը առնվազն մեկ խախտումով:

3. Հայաստան. կայացվել է 16 վճիռ, որից 15-ը առնվազն մեկ խախտումով:

4. Վրաստան. կայացվել է 10 վճիռ, որից 9-ը առնվազն մեկ խախտումով:

5. Ադրբեջան. կայացվել է 9 վճիռ, որից 9-ը առնվազն մեկ խախտումով:

Ըստ ՄԻԵԴ 2018 թվականի տարեկան զեկույցի, համաձայն ուղարկված դիմումների, Ռուսաստանն առաջին հորիզոնականում է գտնվում: 2018-ի ընթացքում Ռուսաստանից ուղարկվել է 11745 դիմում, որը Դատարանի ամբողջ դիմումների 20.9 տոկոսն է: Այդ դիմումներից 5235-ն արդեն կոմունիկացվել են:

Համաձայն ուղարկված դիմումների՝ Թուրքիան գտնվում է 4-րդ հորիզոնականում: 2018-ի ընթացքում Թուրքիայից ուղարկվել է 7107 դիմում, որը Դատարանի ամբողջ դիմումների 12.6 տոկոսն է: Այդ դիմումներից 1597-ն արդեն կոմունիկացվել են:

Ի հավելումն՝ Ռուսաստանի դեմ կայացվել է 248 վճիռ, որից 238-ը առնվազն մեկ խախտումով, իսկ Թուրքիայի դեմ՝ 146 վճիռ, որից 140-ը առնվազն մեկ խախտումով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում