«Մթնշաղ: Սագա» ֆիլմի աստղ Քրիստեն Ստյուարտը Marie Claire ամսագրի հետ հարցազրույցում կիսվել է իր բանաստեղծությամբ: Դերասանուհին այն գրել է մեկ տարի առաջ՝ ֆիլմի երկրորդ մասի պաշտոնական ավարտից հետո:
Բանաստեղծությունը գրված է միանգամայն ազատ ոճով և հիշեցնում է ռոք-խմբի տեքստ:
23-ամյա Քրիստենն առաջին անգամ էկրանին հայտնվել է 1999 թվականին՝ Disney Channel-ի «Ջրահարսի որդին» ֆիլմում: Նրան մեծ ճանաչում է բերել «Մթնշաղ: Սագա» ֆիլմը:









































