Ամերիկացի ռոք-երաժիշտ և Black Sabbath խմբի ֆրոնտմեն Օզի Օսբոռնին հոսպիտալացրել են գրիպից հետո սկսված բարդացումների պատճառով: Այդ մասին Twitter-ում հայտնել է նրա կինը՝ Շերոն Օսբոռնը:
«Նրա բժիշկները գտնում են, որ սա լավագույն միջոցն է հնարավորինս արագ ապաքինվելու համար: Շնորհակալ եմ բոլորին հոգատարության և աջակցության համար»,- գրել է երաժշտի կինը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օզի Օսբոռնը հետաձգել է եվրոպական շրջագայության առաջին չորս համերգները թոքաբորբի զարգացման սպառնալիքի պատճառով: Արտիստը պետք է ելույթ ունենար Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, Իտալիայում և Իսպանիայում:











































