Wednesday, 24 06 2026
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել

Նոր կառավարության անելիքը․ Հայաստանի համար արտաքին քաղաքականությունը ոչ պակաս կարևոր է, քան բանակը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում հարցազրույց է տվել գերմանական հանրային հեռարձակող «Դոլչե Վելե»- ին, որի ընթացքում ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի է անդրադարձել: Հարցազրուցավարը օրինակ է բերել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ ասելով, որ նա փորձեց երկու դաշտում խաղալ՝ հարաբերություններ կառուցել և՛ Ռուսաստանի, և՛ ԵՄ-ի հետ, բայց նրան չհաջողվեց, և հարցրեց, թե ինչու է Ն. Փաշինյանին թվում, թե դա Հայաստանին կհաջողվի:

«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանը նկատեց. «Ուկրաինայում «Ռուսաստան թե Արևմուտք» հարցադրումը մշտապես սուր է դրված եղել, Հայաստանում պատմականորեն այդպիսի հարցադրում չի եղել, և այժմ էլ արտաքին քաղաքական վեկտորի էական փոփոխություն չկա: Հայաստանը կարողացել է և՛ Ռուսաստանին, և՛ ԵՄ-ին բացատրել իր աշխարհաքաղաքական իրվիճակը և արժեքային նորմատիվային բազայի փոփոխության անհրաժեշտությունը: Յանուկովիչի խնդիրն այն էր, որ կային հստակ պայմանավորվածություններ, որոնք նրան մանևրելու տեղ չէին տալիս»:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ՝ Յանուկովիչի հետ համեմատությունը խիստ ոչ կոռեկտ էր՝ թե՛ մեթոդաբանական, թե՛ քաղաքական տեսակետից: Նրա խոսքով՝ համեմատության եզր չկա Յանուկովիչի տարած քաղաքականության և այն քաղաքականության միջև, որը փորձում է այսօր վարել Հայաստանը:

«20 տարվա աղբը, որ կուտակվել է Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, մի քանի ամսվա մեջ մաքրել հնարավոր չէ, բայց կիրառելի է, որ մի ուղղությունը չլինի մյուսի հաշվին: Մենք շատ մեծ աշխատանք ունենք կատարելու ռուսների հետ, քանի որ նրանց համար մյուս երկրները կարող են լինել կա՛մ իրենց վասալը, կա՛մ թշնամին, և այդ ընկալումը նրանց ուղեղից հանելը դժվար է լինելու թե՛ Ն. Փաշինյանի, թե՛ այլ հայ քաղաքական գործիչների համար»,- նշեց քաղաքագետը: Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի համար արտաքին քաղաքականությունը ոչ պակաս կարևոր է, քան բանակը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում