«Տաքսիստների աշխատանքը պետք է հարգեն և գնահատեն բոլորը»,- վրդովված ասացին Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող տաքսու վարորդները՝ պահանջելով վերացնել տեսախցիկները և պահպանել նույն՝ վարորդ-ոստիկան հարաբերությունը:
Նրանց խոսքով՝ կլաս չեն խաղում, որ ոտը դնեն գծի վրա, 5000 դրամ տուգանվեն: «Պահանջում ենք, որ ԱՊՊԱ-ի գինը տաքսիների համար լինի այն գինը, ինչպես մյուս մեքենաների: Տեսախցիկները ծառայեն ոստիկանության համար»,- ասացին նրանք՝ տարակուսելով, թե ոստիկաններն ումի՞ց են պաշտպանում կառավարությանը՝ մի քանի ամիս առաջ այդ կառավարությունն այս կողմում էր:
«Կոնկրետ ես Փաշինյանի հետևից գնացի այն հույսով, որ ինքն ու Արարատ Միրզոյանը հայտարարեցին հակասաշիկ օպերացիայի մասին: Հենց իշխանափոխությունը պրծավ, հակասաշիկը համասաշիկ դառա՞վ: Ինձ համար ի՞նչ տարբերություն՝ սև շունը կլինի՞, թե՞ սպիտակ շունը»,- ասաց տաքսիստներից մեկ ուրիշը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































