Այսօր BFMTV-ն Youtube-ում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես փողոցում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ մարդկանցից մեկը հարձակվում է Սարկոզիի վրա:
Տեսանյութից երևում է, որ Բրա քաղաքում հանդիպման ժամանակ այդ մարդը քաշում է Սարկոզիի բաճկոնից, սակայն թիկնապահներին շատ արագ հաջողվում է վնասազերծել հարձակվողին: Սարկոզին ինքն էլ կարողացել է արագ արձագանքել և խուսափել հարվածից:









































