Այսօր հանրապետության գլխավոր դատախազի՝ Լոռու մարզ այցելության առթիվ խաղաղ ցույց էր կազմակերպվել՝ ի պաշտպանություն փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով ամբաստանյալների, որոնց մեղադրանք է առաջադրված խմբակային սպանության և խմբակային խուլիգանության համար, և արդեն 1 տարի 6 օր է՝ կալանքի մեջ են: Գործն այժմ դատաքննության փուլում է:
Նախատեսված էր մինչև 4000-անոց հանրահավաք, բայց տեղեկանալով, որ գլխավոր դատախազի այցը չի կայանալու, վանաձորցիները ցույցը շարունակեցին մոտ 2000 հոգով: Գլխավոր և մարզի դատախազներից նրանք պահանջում են վերանայել մեղադրանքը:









































