Սաուդյան Արաբիայում կանանց երկրի ՆԳՆ-ին առընթեր Ֆահդա թագավորի անվան էլիտար քոլեջ ընդունվելու հնարավորություն են ընձեռել։ Թագավորության պատմության մեջ առաջին անգամ է այդպիսի բան տեղի ունենում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դիմորդները պետք է լինեն 21-35 տարեկան, հասակը նվազագույնը 160 սմ պետք է լինի։ Կարևոր նախապայման է նաև ավելորդ քաշի բացակայությունը։
Կանայք կմասնագիտանան անվտանգության ոլորտում՝ ստանալով շարքայինի կոչում։ Հայտնի չէ, թե ավարտելուց հետո ինչ պաշտոններ նրանք կկարողանան զբաղեցնել։