Ամերիկացի դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը, ով մահացել է թմրանյութերի գերդոզավորման հետևանքով, մահից առաջ օրագրում գրել է, որ իրեն հետապնդում են «դևերը»: Այս մասին տեղեկացնում է The New York Post-ը՝ հղում կատարելով նոր զեկույցին:
Պարբերականի տեղեկություններով՝ խուզարկության ժամանակ դերասանի բնակարանում ոստիկանությունը հայտնաբերել է նրա 2 ոչ մեծ օրագրերը:
Հոֆմանի գրառումներից կարելի է եզրակացնել, որ դերասանը համառորեն պայքարել է թմրակախվածության դեմ ու այցելել է անանուն թմրամոլների հանդիպումների: Որոշ գրառումներ արվել են վերականգնողական կենտրոնում:










































