Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ մարզի թիվ մեկ խնդիրը տնտեսական ակտիվություն ապահովելն է:
«Եվ դա պետք է դնենք համար մեկ խնդիր՝ առաջին հերթին հենվելով մարդու վրա՝ որպես ամենամեծ արժեքի: Մարդն ամենամեծ արժեքն է, և մեր խնդիրն է, որ Տավուշում ապրող յուրաքանչյուր քաղաքացի իր հնարավորությունները հնարավորինս իրացնի՝ իր համայնքի, ընտանիքի ու հայերնիքի բարեկեցության համար»,- ասաց Չոբանյանը:










































