CNN Türk-ի փոխանցմամբ՝ Անկարան հայտնվել է քաոսային իրավիճակում։ Միմյանց են բախվել թուրք իրավապահներն և ապօրինի տների բնակիչները:
Քանդող բրիգադները փորձել են քանդել այդ ապօրինի տները, սակայն Անկարայի աղքատ թաղամասի բնակիչները նրանց դիմավորել են քարերով ու փայտերով:
Ապա դեպքի վայր են ժամանել ոստիկանության զորքերը, որոնք նույնպես լուրջ դիմադրության են հանդիպել: Ոստիկանների վրա քարեր են նետել, տարբեր իրեր վառել:
Ի վերջո, ոստիկանական ուժերին հաջողվել է կոտրել բնակիչների դիմադրությունը:
Տեսանյութ









































