Եվրոպական հեռահաղորդակցական ընկերությունները ծախսերը պետք է կրճատեն 100 միլիարդ դոլարով՝ եկամտի նվազումը փոխհատուցելու համար՝ հաղորդում է The Financial Times-ը:
Պարբերականի տվյալներով՝ Եվրոպայում հեռահաղորդակցության ոլորտը աճող մրցակցության պայմաններում էական փոփոխությունների կարիք ունի: Եկամտի նվազումը դադարեցնելու համար ընկերությունները պետք է վերանայեն ծախսերի կրճատման ծրագրերը:
Հարցման արդյունքների համաձայն, որն անցկացվել է եվրոպական հեռահաղորդակցական մի շարք ընկերությունների ղեկավարության շրջանում, մասնակիցների 60%-ը հայտարարել է, որ կցանկանար դիմել ծախսերի կրճատման ավելի ծայրահեղ միջոցների: Ճյուղի ներկայացուցիչների 2/3-ը հայտարարել են, որ ծախսերի կրճատման ծրագրերը չեն փոխվել առնվազն հինգ տարիների ընթացքում:







































