Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գոհ է մնացել իր սաների ցուցադրած խաղից:
Հիշեցնենք` Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակներում «արքայական ակումբ»-ը 2:0 հաշվով առավելության հասավ «Ատլետիկո»-ի նկատմամբ և եզրափակիչի ուղեգիր նվաճել:
«Առաջին խաղում ստացած առավելությունը որոշիչ էր: Մենք արագ գոլ խփեցինք: Սաներս լավ խաղացին և արժանի էին մրցաշարի եզրափակիչի ուղեգիր նվաճել:
Այս արդյունքը կարևոր էր մեզ համար, քանի որ «Ռեալ»-ն իրագործեց իր առջև դրված խնդիրներից մեկը:Մենք կպայքարենք բոլոր մրցաշարերում հաղթանակ տանելու համար»,- ասել է Անչելոտին:






































