Monday, 06 05 2024
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի

Ունենք վակուում․ նոր իշխանությունը պասիվ է, գաղափարական ալիքը պահում է միայն Փաշինյանը

Ամերիկյան Freedom House կազմակերպությունը հրապարակել է տարեկան իր զեկույցը, որտեղ տեղ են գտել նաև Հայաստանում անցած տարվա զարգացումները: Ըստ Freedom House-ի՝ Հայաստանը մի շարք այլ երկրների հետ 2018 թվականին արձանագրել է անսպասելի առաջընթաց՝ ժողովրդավարացման տեսանկյունից: Կազմակերպության Եվրասիական տարածաշրջանի գծով տնօրենն ընդգծում է Հայաստանում տեղի ունեցածի ներքաղաքական բնույթը:

Ըստ զեկույցի՝ Հայաստանն ու այն երկրները, ուր 2018 թվականի ընթացքում արձանագրվել են անսպասելի փոփոխություններ, արժանի են հատուկ ուշադրության 2019 թվականի ընթացքում: Կազմակերպությունը կոչ է անում օտարերկրյա դոնորներին առաջնահերթ տեղ տալ երկրների այս ենթախմբին:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Հակոբ Բադալյանը, «Գելափ ինթերնեյշնլ» հայաստանյան կազմակերպության տնօրեն, սոցիոլոգ Արամ Նավասարդյանը և քաղաքագետ Գոռ Մադոյանը:

«Լավ կլինի, որ դրական միտումը, որ նկատվել է, շարունակական լինի, այլ ոչ թե կապված լինի էյֆորիկ իրավիճակի հետ: Մարդիկ գերսպասումներ ունեն նոր իշխանություններից, դժվար իրականանալի խոստումներ են տրվել»,- նշեց Ա. Նավասարդյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Freedom House-ը Հայաստանում 2018-ին 6 միավորի առաջընթաց է արձանագրել, և Հայաստանը դեռևս համարվում է մասամբ ազատ երկիր, Հ. Բադալյանն ընդգծեց, որ առաջին քայլերը կատարված են, բայց Հայաստանը լիարժեք ազատ երկիր կհամարվի, երբ Հայաստանում առաջանա քաղաքական մրցակցության այնպիսի բալանս, որ իշխանությունն ունենա դիրքը զիջելու ռիսկ. «Երբ կառաջանա իշխանության փոփոխության մեխանիզմ, և այդ դեպքում կերևա, թե ազատությունների աստիճանն ինչքանով է ամբողջական ապահովվում: Մինչ այդ իշխանությունը պետք է օգտագործի իր լեգիտիմությունը իրական ռեֆորմներ իրականացնելու համար»:

Անդրադառնալով հայաստանյան հետընտրական իրավիճակին՝ Հ. Բադալյանն ընդգծեց, որ ներքաղաքական կյանքը չի կարող կանգ առնել. «Ամեն ինչը չի ավարտվել դեկտեմբերի 9-ով, այլ նոր է սկսվում, նախկին համակարգի «բզբզոցը» չէր էլ դադարելու, դա ակնկալելի էր»: Վերլուծաբանի խոսքով՝ այս ամենին պետք է հակադրվել նոր գաղափարներով ու նոր օրակարգով. «Այս առումով նոր իշխանությունը պասիվ է: Առայժմ չենք տեսնում այն առանցքային գաղափարական ալիքը, որը պետք է գար իշխանությունից, այն փորձում է պահել միայն Ն. Փաշինյանը: Ա. Նավասարդյանը հավելեց, որ ունենք վակուում. «Ո՞ւր են ընթացիկ իշխանության ծրագրերը, նախաձեռնությունները, որպեսզի մոռանանք նախորդներին և հասկանանք նոր մոտեցումները, նոր զարգացումները»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում