Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հատուկ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն փետրվարի 11-ի երեկոյան հանդիպել է Ուկրաինայի ընդդիմության առաջնորդների հետ և քննարկել երկրի ճգնաժամի լուծման հարցերը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի մամուլին:
«Մինչ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ բանակցությունները՝ եվրահանձնակատարը ցանկացավ ևս մեկ անգամ իմանալ ճգնաժամի լուծման տարբերակների վերաբերյալ ընդդիմության կարծիքը»,- հանդիպումից հետո հայտարարել է ՈՒԴԱՌ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն:
«Նման աջակցությունը բաղկացած է քաղաքական և տնտեսական փաթեթներից»,- հավելել է «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը:
Յացենյուկի խոսքերով՝ ինչ վերաբերում է քաղաքական փաթեթին, ապա օրակարգում էին նոր Սահմանադրությունը, նոր կառավարությունը և գործողությունների նոր ծրագիրը: Տնտեսական փաթեթը «միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից ֆինանսական կայունացման ծրագիր է, որպեսզի թույլ չտան Ուկրաինայի սնանկացում»:







































