Ամերիկյան InTouch պարբերականն այսօր գրել է, որ Ջոլին ու Փիթը պատրաստվում են ամուսնանալ: Նույնիսկ նշվել է նրա ամուսնության օրը՝ սեպտեմբերի 23-ին: «Նրանք կպսակադրվեն Château Miraval գինեգործական տնտեսության մատուռում», -մեջբերում է InTouch-ը նրանց ընկերներից մեկի խոսքերը, որը հրաժարվել է բացահայտել իրեն:
Սակայն ինչպես նշվում է, պատահական չէ, որ նրանք ընտրել են այս վայրը: Ջոլին և Փիթն այստեղ հաճախ են գալիս: Պրովանսի այս փոքրիկ մատուռը նրանք հայտնաբերել են 2008 թ.-ին: Երկնագույն առաստաղով և սպիտակ աստղերով այս մատուռը հենց սկզբից նրանց դուր է եկել, և որոշում է կայացվել, որ նրանք հենց այստեղ պետք է ամուսնանան:
InTouch-ը գրել է, որ հրավիրվածների մեջ են լինելու այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Ջոնի Դեպը, Միք Ջագերը, Գվեն Սթեֆանին և Բոնոն: Ջոլիին խորանի մոտ կուղեկցի նրա հայրը՝ դերասան Ջոն Վոյտը: Մատանիները պատրաստել է դիզայներ Ռեբերտ Պրոկոպը:










































