Բրիտանացի դիետոլոգները գտել են ընկուզեղենն ու արևածաղկի սերմերն ավելի օգտակար դարձնելու միջոցը: Նրանք Ավստրալիայի բնիկների մոտ բացահայտել են այն փորձը, որ երբ ընկուզեղենն ու սերմերը ակտիվացնում ենք, դրանք ավելի օգտակար են դառնում և հեշտ են մարսվում:
Ակտիվացման սկզբունքնը հետևյալն է՝ հարկավոր դրանք ջրով մեկ օր թրջած պահել, այնուհետև չորացնել և բովել: Այս գործընթացի ժամանակ սպիտակուցների և վիտամինների մակարդակը բարձրանում է, իսկ բջջանքի և օսլայի քանակը՝ նվազում: Սակայն ամենակարևորն այն է, որ ակտիվացրած ընկուզեղենի մեջ քայքայվում է ֆիտինաթթուն, որը դրանք այդքան դժվարամարս է դարձնում:









































