44-ամյա դերասանուհի Քեյթ Բլանշեթն արդեն 16 տարի ամուսնացած է սցենարիստ Էնդրյու Էփթոնի հետ: Հասարակության մեջ նրանք միշտ աչքի են ընկնում միմյանց նկատմամբ ջերմ վերաբերմունքով: Նրանք գրեթե միշտ նման են հագնվում և ձեռք ձեռքի բռնած են քայլում:
Վեջերս Cool Hunt պորտալին տված հարցազրույցում դերասանուհին պատմել է ամուսնու հետ իր հարաբերությունների մասին: «Մենք միասին ենք աշխատում, այդ պատճառով էլ մեր կյանքերը սինխրոնացված են»,- ասել է Քեյթը: Դերասանուհին խոստովանել է նաև, որ կարդում է իր ամուսնու էլեկտրոնային փոստը. «Ոչ այն պատճառով, որ նրան չեմ վստահում, ուղղակի նա տանել չի կարողանում ստուգել իր էլեկտրոնային հաղորդագրությունները»:
Աստղային զույգը 3 որդի ունի:









































