Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ֆուտբոլային ընտրանու ավագ Անդրեյ Արշաինին ստիպել են պարել ադրբեջանական հարսանիքի ժամանակ։ Արշավինն իր կին Յուլիայի հետ Ադրբեջանում հանգստանալու ժամանակ հյուրի կարգավիճակով այցելել է տեղական հարսանիք։
Հետագայում ֆուտբոլիստը պատմել է, որ հարսանիքի ժամանակ նորապսակները դիմել են իրեն ու կնոջը՝ պարելու խնդրանքով, և ինքն էլ չի կարողացել մերժել նրանց.
«Ընդհանրապես ես չեմ սիրում պարել։ Ավելին, ես պարել չեմ կարողանում։ Ինձ փաստացիորեն ստիպեցին դա անել։ Հուսով եմ, որ ուրախացրի նրանց։ Ամեն դեպքում հաճելի էր»։
Արշավինը նաև հերքել է այս ամառ Լոնդոնի «Արսենալ»-ը լքելու մասին լուրը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ անգլիական լրատվամիջոցները գրել էին, որ Արշավինը խնդիրներ ունի ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ։ Այժմ Արշավինով հետաքրքրված են «Յուվենտուս»-ը, «Լիվերփուլ»-ը և «Զենիթ»-ը։









































