Ինքնաթիռը, որով հարձակվող Էմիլիանո Սալան Նանտից Քարդիֆ է ուղևորվել, հայտնաբերվել է, հաղորդում է BBC-ն։
Անհետացած ինքնաթիռի բեկորները Լա Մանշի հատակին իր FPV MORVEN նավով հայտնաբերել է Դևիդ Մենսը, որից հետո դրանք GEO OCEAN III նավ է ուղարկել, որտեղ բեկորները նույնականացվել են ռադիոկառավարող սարքերով։
Նշվում է, որ բեկորները հայտնաբերվել են Լա Մանշի հատակին, Գերսի կղզու մերձակայքում։ Ֆուտբոլիստ Սալայի և օդաչու Այբոթոսոնի հարազատներին տեղյակ են պահել։ Հայտնի չէ՝ արդյոք Էմիլիանո Սալայի և Դևիդ Այբոթսոնի մարմինները հայտնաբերվել են։