«Սև պատարագ» (Black Mass) ֆիլմում գլխավոր դերակատարներից մեկին կմարմնավորի դերասան Ջոնի Դեփը՝ հայտնում է Deadline-ը:
Ֆիլմում Դեփի նկարահանվելու մասին լուրերը մամուլում առաջին անգամ շրջանառվեցին 2013-ի սկզբին: Սակայն մայիսին արդեն հայտնի դարձավ, որ Դեփը հրաժարվել է մասնակցել ֆիլմի նկարահանումներին: Պատճառն այն էր, որ դերասանին չէր բավարարել հոնորարի չափը:
Նախապես ֆիլմում խաղալու համար դերասանին առաջարկվել էր 20 մլն դոլար, սակայն ավելի ուշ գումարը նվազեցվել էր մինչև 10 մլն դոլար: Գումարի չափը դերասանին չէր բավարարել, այդուհանդերձ, 2014-ի հունվարին դերասանի հետ բանակցությունները վերսկսվեցին, ինչի հետևանքով նա հետ վերադարձավ նախագիծ:
Նախագծի ռեժիսորն է Սքոթ Կուպերը: Ֆիլմի նկարահանումները պետք է սկսվեն 2014-ի մայիսին:








































