Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հունիս ամսվա գնաճի վերաբերյալ տվյալները, ըստ որի այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ (տասներկուամսյա գնաճ) սպառողական ապրանքների գներն աճել են 8.5%-ով։
2011 թ. հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 1.4% գնանկում, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նվազել են 2.6%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում արձանագրվել է գների և սակագների 0.1% հավելաճ:
Ինչ վերաբերում է 2011 թ. հունվար-հունիս ամիսների գնաճին՝ 2010 թ. հունվար-հունիս ամիսների նկատմամբ, ապա նշենք, որ այն կազմել է 9.9%։








































